Ջանլուկա Սկամական կարող է վերադառնալ Իտալիա

«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա իտալացուն հավակնում է «Ռոման», որը պատրաստ է ֆուտբոլիստին վարձակալել մեկ մրցաշրջանով՝ մարման հնարավորությամբ։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ։