Մարկ Կուկուրելյան կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի համաձայն, 24-ամյա պաշտպանին ցանկանում է գնել «Նյուքասլը», բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին:

Անցած մրցաշրջանում պաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: