Ռուբեն Նևեշը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը լքել է անգլիական «Վուլվերհեմփթոնը» և տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Ֆուտբոլիստի նոր ակումբը «Ալ-Հիլալն» է, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Նևեշը բարեհաջող բուժզննում է անցել և երեք տարով պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։ Առաջիկա օրերին «Ալ-Հիլալը» պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։

Հիշեցնենք, որ պորտուգալացին «Վուլվերհեմփթոնի» կազմում է 2017 թվականից։ Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում նա անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։