«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

«Արսենալը» առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Սաութհեմփթոնի» հենակետային կիսապաշտպան Ռոմեո Լավիայի նկատմամբ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է վարել 19-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Բելգիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»:

Ֆուտբոլիստը «Սաութհեմփթոնին» միացավ «Մանչեսթեր Սիթիից» անցած հուլիսին 12,3 միլիոն եվրոյի դիմաց: