Կալիդու Կուլիբալին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետոն իր Twitter-ում, 31-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Ալ-Հիլալ»:

Կուլիբալին գործող պայմանագիր ունի «Չելսիի» հետ մինչև 2026 թվականը։

Portal Transfermarkt-ը սենեգալցու արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։