«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը բանակցում է «Ալ-Նասրի» հետ

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը բանակցում է «Ալ-Նասրի» հետ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ բանակցությունները լավ են ընթանում, և լոնդոնյան ակումբն ակնկալում է, որ գործարքը կավարտվի հաջորդ շաբաթ։

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը «Ալ-Նասր» տեղափոխվելու դեպքում կդառնա Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը, ով ձմռանից հանդես է գալիս սաուդյան ակումբում։

Զիեշը «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականին «Այաքսից» 40 միլիոն եվրոյի դիմաց, իսկ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: