Անգլիական «Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Լիվերպուլի» հայտացուցակին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել «Նիցցայի» հենակետային կիսապաշտպան Կեֆրեն Թուրամը:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 22-ամյա ֆրանսիացին, ում հավակնում են մերսիսայդցիները, հետաքրքրված է «Լիվերպուլ» տեղափոխվելով:

Անցած մրցաշրջանում Թուրամը բոլոր մրցաշարերում «Նիցցայի» 48 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։