«Չելսիի» 20-ամյա կիսապաշտպան Չեզարե Կազադեին որոշում է կայացրել

«Չելսիի» 20-ամյա կիսապաշտպան Չեզարե Կազադեին մտադիր է վարձավճարով մեկնել խաղային պրակտիկա ստանալու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում կամ Ա Սերիայում: Ֆուտբոլիստի հավակնորդներից մեկը Թուրինի «Յուվենտուսն» է: Միաժամանակ կողմերի միջև բանակցությունները դեռ չեն սկսվել։ Չեզարեն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռեդինգում»:

Կիսապաշտպանը մասնակցել է առաջնության 15 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։