Կայլ Ուոքերը կարող է տեղափոխվել «Բավարիա»

«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոքերի ծառայություններով։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսը, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Ուոքերի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին։

Լրագրող Պատրիկ Բերգերի կարծիքով՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ուոքերի տաղանդի մեծ երկրպագուն է և կցանկանար թիմում տեսնել փորձառու ֆուտբոլիստի։ «Բավարիան» արդեն կապի մեջ է եղել պաշտպանի հետ, բայց ոչ «Մանչեսթեր Սիթիի»:

2022/23 մրցաշրջանում Ուոքերը ակումբային մակարդակում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։