Խոսե Լուիս Չիլավերտ․ «Կիլիան Մբապպեն չէր կարողանա խաղալ Հարավային Ամերիկայում»

Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Լուիս Չիլավերտը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չէր կարողանա խաղալ Հարավային Ամերիկայում:

«Ես կցանկանայի տեսնել, որ նա բարձր մակարդակի վրա է խաղում Լա Պասում կամ Կիտոյում: Այստեղ Հարավային Ամերիկայում նա կլինի միջին ֆուտբոլիստ, դա կանխատեսելի է: Ակնհայտ է, որ նա արագության առավելություն ունի, բայց այստեղ շատ-շատ դժվար կլինի նրա համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն հրաժարվել է ակտիվացնել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։ Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելով։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: