Կիմ Մին Ջեն մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

«Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների բանակցությունները կորեացի պաշտպանի հետ ավարտական ​​փուլում են։ Եթե ​​մյուս ակումբները Կիմ Մին Ջեին չառաջարկեն բարելավված պայմաններ, ապա նա կդառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: