«Ինտերի» պաշտպանը կարող է տեղափոխվել Գերմանիա

«Ունիոնը» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Ռոբին Գոզենսով, հայտնում է Sky Germany-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա գերմանացին տրամադրված չէ իտալական ակումբից հեռանալու, մինչդեռ կհամաձայնի տրանսֆերի հետ, եթե իր ներկայիս թիմի ղեկավարությունն ընդունի գործարքի պայմանները։

Ֆուտբոլիստի գնումը գերմանական ակումբի համար կարող է արժենալ 15-ից 20 միլիոն եվրո։

Գոզենսը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։