Էմիլիանո Մարտինես. «Նա հավաքական է եկել խաղալու ցանկությամբ»

«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր և ազգային հավաքականի ֆուտբոլիստ 18-ամյա Ալեխանդրո Գառնաչոյի մասին։

«Գառնաչոն շատ համեստ տղա է: Նա աշխատում է մարզումների ժամանակ, շատ չի խոսում։ Նա հավաքական է եկել խաղալու ցանկությամբ։ Ալեխանդրոն փոքրիկ աստղ է։ Հուսով եմ՝ մենք կօգնենք նրան ձևավորվել, և նա մեզ շատ բան կտա, ինչպես դա արեց Անխել Դի Մարիան»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նախորդ մրցաշրջանում Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։