Պաշտպան Յանիկ Բիսեկը, ով պատկանում է «Օրհուսին», կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հայտնի է դարձել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին, 22-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։
Կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել գործարքի շուրջ։ Պաշտպանի տրանսֆերը իտալական կողմի համար կարժենա մոտ յոթ միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: