Յուրի Նագորնիխը խոսել է Նաիր Թիկնիզյանի «Ռեալ-Սոսյեդադ» տեղափոխվելու լուրերի մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխն արձագանքել է իսպանական «Ռեալ-Սոսյեդադից» թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թիկնիզյանը հայտնվել է «Ռեալ-Սոսյեդադի» տրանսֆերային ցուցակում ամառային տրանսֆերային պատուհանի համար:

«Նաիրի հետ կապված առաջարկներ չունենք։ Այնպես որ, դեռ քննարկելու բան չկա։ Նա հարմարավետ է «Լոկոմոտիվում», նա զարգանում է, և մենք ուրախ ենք, որ ամեն ինչ այսպես է տեղի ունենում»,- ասել է Նագորնիխը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում:

Անցած մրցաշրջանում 24-ամյա Նաիր Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 2,5 մլն եվրո։