Նիկոլաս Ջեքսոնը մոտ է Անգլիա տեղափոխվելուն

«Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է Evening Standard-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները հույս ունեն հաջորդ շաբաթ ավարտին հասցնել 21-ամյա սենեգալցու տեղափոխությունը։ Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 30 մլն ֆունտ:

2022/23 մրցաշրջանում Ջեքսոնը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։