«Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Պաու Տորեսը հայտնվել է «Բավարիայի» թիրախում:
Ինչպես թվիթերում գրել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մյունխենյան ակումբը դիտարկում է իսպանացուն որպես Լուկաս Էրնանդեսի հավանական փոխարինող, եթե ֆրանսիացին որոշի հեռանալ թիմից այս ամառ:
Անցած մրցաշրջանում Տորեսը անցկացրել է 39 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: