Էրիկ Գարսիան կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Sport-ը։

Հաղորդվում է, որ կատալոնացիները պլանավորում են իսպանացու վաճառքից առնվազն 15 միլիոն եվրո ստանալ։

«Բարսելոնան» մինչև հունիսի 30-ը պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներին գրանցելու իրավունք ստանա։

Այս մրցաշրջանում Գարսիան կատալոնական թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։