Էրիկ Բային, կարող է վերադառնալ Իսպանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Էրիկ Բային պատրաստվում է վերադառնալ իսպանական Լա լիգա, որտեղ նա նախկինում հանդես է եկել «Վիլյառեալում», նախքան 2016 թվականին «կարմիր սատանաներին» միանալը:

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ իվուարցու ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բային վարձավճարով հանդես էր գալիս ֆրանսիական «Մարսելում»:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը հույսեր չի կապում պաշտպանի հետ, ուստի դեմ չէ վաճառել նրա տրանսֆերը: