Գերմանական երկու ակումբներ ցանկանում են գնել Էդուարդ Սպերցյանին

«Ֆրայբուրգը» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ակտիվորեն հետևում են «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է RB Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Նաև «Ֆրայբուրգի» և «Բորուսիայի» սկաուտները կհետևեն 23-ամյա ֆուտբոլիստի խաղին Ազգերի լիգայի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներում։

Նշվում է, որ «Կրասնոդարը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 12 միլիոն եվրո + բոնուսների դիմաց։

Անցած մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: