Մարկինյոս․ «Բոլորս ցանկանում ենք, որ Կիլիան Մբապպեն մնա»

ՊՍԺ-ի պաշտպան և ավագ Մարկինյոսը խոսել է թիմի վերաբերմունքի մասին հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալուն։

«Եթե նա ցանկանում է մնալ, մենք նույնպես ցանկանում ենք, որ նա մնա: Նա հանճար է, տաղանդ, ՊՍԺ-ի առաջատարը և շատ կարևոր ֆուտբոլիստ թիմի համար։ Ամեն ամառ մենք շատ ենք խոսում Մբապպեի մասին։ Եվ նա ցանկանում է մնալ: Տեսնենք՝ ինչ կլինի։ Մենք՝ ֆուտբոլիստներս, ցանկանում ենք, որ Մբապպեն մնա»,- Մարկինյոսի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել Մբապպեին։