Մարկոս ​​Ակունյան՝ իտալական գրանդի թիրախում

«Սևիլիայի» եզրային պաշտպան Մարկոս ​​Ակունյային առաջարկվել է միանալ իտալական թոփ-ակումբին։

Լրագրող Ռոմեո Ագրեստիի տեղեկությունների համաձայն՝ արգենտինացու ներկայացուցիչներն առաջարկել են ֆուտբոլիստին պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Աղբյուրը հայտնում է, որ «ծեր սինյորայի» ճամբարում  դեռ տարակուսում են եզրային պաշտպանի տրանսֆերի գնման նպատակահարմարության մեջ

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ակունյան երկու կարևոր տիտղոս նվաճեց։ Սկզբում արգենտինացին իր ազգային հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ հետո  «Սևիլիայի» հետ հաղթեց Եվրոպա Լիգայում ։