Ռաֆինյա Դիասը խոսել է «Բարսելոնայում» անցկացրած ադապտացիոն շրջանի մասին

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը խոսել է կատալոնական ակումբում առաջին վեց ամիսներին հարմարվելու դժվարությունների մասին։

2022 թվականի ամռանը բրազիլացին 55 միլիոն եվրոյի դիմաց իսպանական ակումբ է տեղափոխվել անգլիական «Լիդսից»։

«Բարսելոնայում» իմ առաջին վեց ամիսները շատ բարդ անցան: Ես շատ գոլեր չեմ խփել և շատ գոլային փոխանցումներ չեմ կատարել։

Դրանից հետո ես կարողացա ավելի լավ հարմարվել թիմին թիմակիցներիս օգնությամբ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Այս մրցաշրջանում 26-ամյա խաղացողը Լա Լիգայի 36 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։