Ռանդալ Կոլո-Մուանին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Չելսին» ձախողված մրցաշրջանից հետո հնարավորություններ է փնտրում կազմն ուժեղացնելու համար։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆելիքս Ջոնսթոնը սոցիալական ցանցերում, լոնդոնյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ  Ռանդալ Կոլո-Մուանիի նկատմամբ։

Նշվում է, որ «Չելսիի» սկաուտներն ու ղեկավարներն բարձր են գնահատում նրա խաղային որակները:

Ռանդալ Կոլո-Մուանին 24 տարեկան է։ Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում են 65 միլիոն եվրո։

2022/2023 մրցաշրջանում 46 խաղում Կոլո-Մուանին դարձել է 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։