«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պարգեւատրել է ակումբի անձնակազմին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանացին Պրեմիեր Լիգայում հաղթելու համար իրեն տրամադրված ողջ բոնուսը փոխանցել է աշխատակիցներին:
Գվարդիոլայի նվիրաբերած գումարը կազմում է 876.000 եվրո։ Մարզիչը կարծում է, որ ադմինիստրատորներն ու անվտանգության աշխատակիցները մեծ ներդրում են ունեցել թիմի հաղթանակի հարցում։