«Արսենալը» մոտ է թիմի հարձակվողներից մեկի հետ նոր պայմանագիր կնքելուն

«Արսենալը» մոտ է հարձակվող Ռեյս Նելսոնի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լրագրողի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել համագործակցությունը։ Նելսոնի նոր պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը։

23-ամյա հարձակվողը «Արսենալում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։ Նրա ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև այս ամսվա վերջը: