Ֆլորենտինո Պերեսը կրկին խոսել է Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է, թե երբ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կտեղափոխվի մադրիդյան թիմ։

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երկրպագուն դիմում է Պերեսին՝ Մբապպեի տրանսֆերի վերաբերյալ հարցով։

«Կհրավիրենք, բայց ոչ այս տարի»,- պատասխանել է «սերուցքայինների» նախագահը։

2022 թվականին Մբապեն կարող էր տեղափոխվել «Ռեալ», սակայն վերջին պահին երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Մբապպեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: