Ամառային տրանսֆերային ծրագրերն իրականացնելու համար «Բարսելոնան» պետք է բաժանվի մի շարք ֆուտբոլիստներից:
Այն ֆուտբոլիստների թվում, ովքեր կարող են հեռանալ կատալոնական ակումբից, կար, նաև հարձակվող Ֆերան Տորեսը։
Այնուամենայնիվ, թիմի գլխավոր մարզիչ Չավին չէր ցանկանում բաժանվել նրանից։
Ինչպես հայտնում է Marca-ն, Չավին հույսը դնում է Տորեսի վրա՝ հավատալով, որ նա կարող է օգտակար լինել հաջորդ մրցաշրջանում։
2022/2023 մրցաշրջանում Ֆերան Տորեսը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է յոթ գոլ և երեք գոլային փոխանցում կատարել։
Նշենք, որ transfermarkt պորտալի փորձագետները 23-ամյա Տորեսի տրանսֆերը գնահատում են 30 մլն եվրո։