ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոյի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն սկսել է ապաքինվել, հայտնում է L’Equipe-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստի բժիշկներին։

«Հուսադրող նշաններ կան, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք ապաքինման ընթացքում»,- ասել է բժիշկը։

Հավելենք, որ նա ուղեղի արյունազեղում էր ստացել ձիու հարվածի հետևանքով: Ռիկոն ուղղաթիռով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 28-ին: