Խոսեպ Գվարդիոլա. «Արժանին մատուցեք ինձ Պրեմիեր Լիգայում հինգ տիտղոս նվաճելու համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում տարած հաղթանակից հետո կիսվել է մտքերով. Մրցաշարի եզրափակիչ խաղում «քաղաքայինները» հաղթեցին «Ինտերին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը։

«Շատ մարդիկ ասում էին, որ մենք չենք կարող դա անել, որ թիմը բավականաչափ լավը չէ: Միգուցե ինձ էին թույլ մարզիչ համարում։

Ինձ դուր է գալիս Չեմպիոնների Լիգան, քանի որ այս մրցաշարում պատմություն է կերտվում, բայց հիմա արժանին մատուցեք ինձ Պրեմիեր Լիգայում հինգ տիտղոս նվաճելու համար»,- ասել է իսպանացի մարզիչը Sky Sports-ին: