Գերմանական գրանդը ցանկանում է գնել Սոֆյան Ամրաբատին

«Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է միանալ Մյունխենի «Բավարիային», հայտնում է լրագրող Ֆիլիպ Կեսլերը։

Նշվում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը մարոկկացուն այլընտրանք է տեսնում, եթե հնարավոր չլինի պայմանագիր կնքել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են՝ «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը»։