Էդին Ջեկոն կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբախչե», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա բոսնիացին արդեն առաջարկ է ստացել թուրքական ակումբի ներկայացուցիչներից՝ երկու տարվա պայմանագրով։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կցանկանար մնալ «Ինտերում» և սպասում է երկխոսության թիմի ղեկավարության հետ։

Ջեկոն ընթացիկ մրցաշրջանում իտալական ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 4 միլիոն եվրո։