Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս ամառ կարող է հեռանալ «Սանտյագո Բեռնաբեուից»:
Լրագրող Ռամոն Ալվարեսի տեղեկություններով՝ «արքայական ակումբի» կիսապաշտպանը նոր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից:
Նրան առաջարկում են 100-150 միլիոն եվրո աշխատավարձով երկամյա պայմանագիր։
Հաղորդվում է, որ Մոդրիչը մտածում է առաջարկն ընդունելու և Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։