Յոզուա Կիմիխը պատրաստ է ճնշում գործադրել «Բավարիայի» վրա՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ, հայտնում է լրագրող Ֆերան Մարտինեսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը պատրաստ է ճնշում գործադրել թիմի ղեկավարության վրա՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար։

Գերմանական ակումբի կազմում Կիմիխը հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։

Այս ընթացքում նա անցկացրել է 346 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 40 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը գերմանացու արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո