Մադրիդի «Ռեալն» այլևս չի ցանկանում գնել «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացին այլևս չի համարվում մադրիդցիների տրանսֆերային նպատակը։ Այն ձեռք բերելու փորձ չի արվել։ «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մնում է միակ ֆուտբոլիստը, ով Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել այս պահին:
Հաղորդվում է, որ 23-ամյա Հավերցը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար:
Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։