«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կարիերան կշարունակի Իտալիայում

«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կարիերան կշարունակի Իտալիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։

«Ռոման» 24-ամյա ֆրանսիացու հետ պայմանավորվել է 5 տարով։ Օրեր առաջ կողմերը ստորագրել են փաստաթղթերը։

Այս շաբաթ «Լիոնը» պաշտոնական կայքում հայտարարեց սանի հեռանալու մասին ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

Portal Transfermarkt-ը Աուարի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: