«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։
TEAM Talk-ը հայտնում է, որ անգլիացու ապագան «Օլդ Թրաֆորդում» այս պահին մռայլ է թվում:
Աղբյուրը հայտնում է նաև, որ իր նախկին ֆուտբոլիստի վերադարձով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում Սանչոն փայլում էր:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը «իշամեղուները» անգլիացուն վաճառեցին «Մանչեսթեր Յունայթեդին» մոտ 80 միլիոն եվրոյի դիմաց։
Անգլիական Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում Սանչոն դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։