Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մարզվել է ընդհանուր խմբում, գրում է իտալական մամուլը: Այսպիսով՝ Մխիթարյանը լիովին վերականգնվել է և պատրաստ կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մկանային վնասվածք էր ստացել մայիսի 16-ին «Միլանի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում:

Ընդհանուր առմամբ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ` «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին՝ Ստամբուլում: