Հարի Մագուայերը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերի ծառայություններով, հայտնում է SPORF-ը:

Անգելոս Պոստեկոգլուի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու հաստատումը թույլ կտա «Թոթենհեմին» արագացնել հաջորդ մրցաշրջանի ֆուտբոլիստներ գնելու իրենց պլանները:

Մագուայրը 2022/23 մրցաշրջանում կորցրեց «Մանչեսթեր Յունայթեդում» հիմնական թիմի ֆուտբոլիստի կարգավիճակը։

Նշվում է, որ ակումբը ոչ միայն պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, այլև վճարել՝ փոխհատուցելու ֆուտբոլիստին նոր ակումբում ունեցած աշխատավարձերի տարբերությունը։