Լիոնել Մեսսին անսպասելի որոշում է կայացրել

Լիոնել Մեսսին պատրաստ է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։

Ինչպես գիտեք, արգենտինացին հետաքրքրված էր «Բարսելոնա» վերադառնալով, սակայն կատալոնական ակումբը նրան որևէ երաշխիք չտրամադրեց, ուստի նա, ըստ երևույթին, հոգնել է սպասելուց։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մարկ Կրոսասին, Մեսսին չի վստահում ակումբի ղեկավարներին։ Հարձակվողը կարծում է, որ նրա և իր ընտանիքի համար «Ինտեր Մայամի» տեղափոխվելը՝ լավագույն տարբերակն է:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին լքել է ՊՍԺ-ն և պաշտոնապես դարձել է ազատ գործակալ։