Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժեշտ է տվել հարձակվող Կարիմ Բենզեմային, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
«Ես տխուր եմ, բայց հպարտ, որ պատիվ եմ ունեցել 11 տարի խաղալու լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ: Առաջին մարզումից ես տեսա, թե որքան յուրահատուկ ես դու։ Շնորհակալություն ամեն ինչի համար և հաջողություն», – գրել է Մոդրիչը սոցցանցում։
Հունիսի 4-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո Բենզեմայի հեռանալու մասին։ Ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 648 հանդիպում, խփել 354 գոլ և կատարել 165 գոլային փոխանցում։