«Բարսելոնան» կարողացավ զգալիորեն կրճատել աշխատավարձը, ուստի այժմ կարող է պայմանագիր կնքել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կարողացել է 40 միլիոն եվրոյով կրճատել աշխատավարձերը, ինչը, ամենայն հավանականությամբ, կբավարարի Մեսսիի ֆինանսական կարիքները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի հայրը մասնակցել է Բարսելոնայի նախագահի հետ հանդիպմանը՝ քննարկելու որդու վերադարձի հարցը։