Խոսե Լուիս Մենդիլիբարը երկարաձգեց պայմանագիրը «Սևիլիայի» հետ

«Սևիլիան» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Կողմերը երկարաձգել են պայմանագիրը մինչև 2024 թվականի հունիսը։

Հավելենք, որ Խոսե Լուիս Մենդիլիբարի գլխավորությամբ ակումբը վերջերս հաղթեց Եվրոպա Լիգայում:

Մենդիլիբարը նախկինում աշխատել է «Ալավեսի», «Էյբարի», «Լևանտեի», «Օսասունայի, «Վալյադոլիդի» և «Ատլետիկի» ղեկին: