Անխել Դի Մարիան հայտարարել է «Յուվենտուսից» հեռանալու մասին

Անխել Դի Մարիան հայտարարել է «Յուվենտուսից» հեռանալու մասին։

35-ամյա արգենտինացին սոցցանցի իր էջում գրել է, որ ավարտում է կարիերայի այս բարդ փուլը։

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ թիմի արդյունքների պատճառով մի փոքր վրդովված է հեռանում, սակայն ուրախ է, որ խաղացել է նման ակումբում: «Այս ակումբը միշտ կմնա իմ սրտում»,- ավելացրել է դի Մարիան։

Հարձակվողը միացել է «Յուվենտուսին» անցած ամառ: 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված է «Բենֆիկան»: