Դեկլան Ռայսը պատրաստ է միանալ գերմանական ակումբին

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է իսպանացի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 115 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։