Չավին անդրադարձել է Անսու Ֆատիի ապագային

«Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի ապագայի մասին։

«Նախ պետք է հասկանալ, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ։ Հետո որոշում կկայացնենք։ Անսուն այնպիսի ֆուտբոլիստ է, որն ինձ դուր է գալիս: Ես նրան շատ հնարավորություններ տվեցի, և նա օգտվեց դրանցից։

Բայց այս բոլոր վնասվածքները։ Ֆատին մշտական ​​խաղային պրակտիկայի կարիք ունի մարզումների և հանդիպումների ժամանակ»,- մարզչի պոսքերը մեջբերում է MD-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի ղեկավարությունը ցանկանում է այս ամառ ազատվել իր սանից։