Ռաֆայել Վարանը խոսել է Մանչեսթեր «Սիթիի» ֆուտբոլիստի դեմ խաղի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կիսվել է Անգլիայի գավաթի եզրափակչում հարձակվող Էրլինգ Հոլանդի դեմ խաղի սպասելիքներով։

«Ես սիրում եմ դիմակայել մեծ մարտահրավերներին, հատկապես, երբ ինչ-որ բան անհնար է թվում: Երբ առաջադրանքը դժվար է, ես ավելի մոտիվացված եմ զգում: «Սիթին» այն թիմն է, որն ամենաշատ հնարավորություններն է ստեղծում խաղում»,- Վարանին մեջբերում է The Telegraph-ը:

Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ հունիսի 3-ին: