«Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի ապագայի մասին։
«Նախ պետք է հասկանալ, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ։ Հետո որոշում կկայացնենք։ Անսուն այնպիսի ֆուտբոլիստ է, որն ինձ դուր է գալիս: Ես նրան շատ հնարավորություններ տվեցի, և նա օգտվեց դրանցից։
Բայց այս բոլոր վնասվածքները։ Ֆատին մշտական խաղային պրակտիկայի կարիք ունի մարզումների և հանդիպումների ժամանակ»,- մարզչի պոսքերը մեջբերում է MD-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի ղեկավարությունը ցանկանում է այս ամառ ազատվել իր սանից։