«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի ակումբ հնարավոր վերադարձի մասին, ով ամռանը կլքի ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակով։
«Նա ինձ ասաց, որ հաջորդ շաբաթ ինքը որոշում կկայացնի, հիմա պետք է նրան հանգիստ թողնենք։ Նա որոշում կկայացնի հաջորդ շաբաթ, իսկ այժմ ընդամենը 200 վարկած կա։ Այստեղ դռները բաց են նրա համար։
Չեմ կասկածում, որ նա մեզ շատ կօգնի ֆուտբոլային առումով։ Մեզ պակասում է տաղանդը դաշտի վերջին երրորդում, և Լեոն դա միշտ տալիս է քեզ»,- ասել է Չավին Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։