Կիրան Թիրնին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա շոտլանդացուն հավակնում են «Աստոն Վիլան» և «Նյուքասլը»:

Անցած մրցաշրջանում Թիերնին անցկացրել է 36 խաղ՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։